Per aspera ad astra

Քաղաքական ենթատեքստով պաստառ, որը ներկայացնում է Ֆինլանդիայի աշխարհաքաղաքական իրադրությունը 19-րդ դարում։

Per aspera ad astra (հայերեն արտասանմամբ՝ «պեր ասպերա ադ աստրա»), Հռոմեական քաղաքակրթության ժառանգություն համարվող լատիներեն արտահայտություն, որը թարգմանաբար նշանակում է «փշերի միջով՝ դեպի աստղեր»։ Իմաստային առումով այն նշանակում է «հաղթանակ՝ փորձի միջոցով» կամ «հաղթանակ՝ դժվարությունների գնով»։

Արտահայտության հեղինակը հռոմեական պետական գործիչ, ստոիկ փիլիսոփա, թատրերգակ Լուցիուս Աննեուս Սենեկան է[1]՝ Ներոն կայսեր խնամակալը։ Որոշները, սակայն, «per aspera ad astra» ֆրազայի ներմուծումը վերագրում են հին հույն գրող Հեսիոդոսին։ Այս ասույթը «ad astra» բառապակցական հիմքով բազմաթիվ արտահայտություններից մեկն է։

  1. «Քաղվածքներ Սենեկայից (կրտսեր)». Ru.citaty.net (ռուսերեն). Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 12-ին.

From Wikipedia, the free encyclopedia · View on Wikipedia

Developed by Nelliwinne